-
20.09.2013|
00:45
Քաղաքական սեպտեմբերի ցուցադրական ու իրական բովանդակությունը չափազանց տարբեր է: Չգիտեմ ինչու, ընդունված է կարծել, որ երբ ասում ես «ա», հետևելու է «բ»-ն: Թյուրիմացություն է: Նախ` շատ հաճախ պատմությունն ավարտվում է «ա» կետում, իսկ «բ»-ն բոլորովին այլ պատմություն է:
-
20.09.2013|
00:42
Ամենահրաշալի հիշողություններից մեկը իմ կյանքում. Հանրապետության հրապարակի զինվորական շքերթը 1999 թվականի սեպտեմբերի 21-ին: Արևն այրում էր այնքան անխնա, ինչպես կարող է այրել հայոց արևը անձրևից առաջ: Աղմուկն ավելի անողորմ էր, թվում էր` արդեն ներքին ձայնդ էլ խլացել` ու չես լսում:
-
20.09.2013|
00:39
Համաշխարհային վերջին զարգացումներն ու տարածաշրջանային քաղաքականության սլաքների փոփոխությունը գալիս են ապացուցելու, որ հայկական քաղաքական դաշտը սերնդափոխության խնդիր ունի: Պետականության և ազգի հարատևման խնդիրը, կարծես, պատկերացնում են միայն իշխանության բարձրագույն ատյանի մի քանի ներկայացուցիչներ, մնացածը տարատեսակ մանիպուլյացիաներով փորձում են «խոսել խոսելու համար» կամ էլ անհոդաբաշխ մտքեր հայտնելու ճանապարհով հավելյալ քաղաքական միավորներ հավաքելու խնդիր են լուծում:
-
19.09.2013|
23:43
Գերմանիայի դիրքորոշումը վրացական խնդիրների, մասնավորապես Աբխազիայի և Հարավային Օսիայի առնչությամբ բևեռացած չէ, այլ արտացոլում է Գերմանիայի շահերը Արևելյան Եվրոպայում և Ռուսաստանի հետ առնչություններում։ Այդ գործընթացների առաջին փուլերը կապված են եղել Աբխազիային ու Հարավային Օսիային հարկադրելու գործին ՆԱՏՕ-ի հնարավոր մասնակցության վերաբերյալ Վրաստանի շատ պատրանքների հետ, որի շուրջ վրացի քաղգործիչները միանգամայն լրջորեն բազմիցս խորհրդակցել են Գերմանիայի հետ։
-
13.09.2013|
00:17
Աչքներդ լույս լինի, մի գիշեր էլ, որ քնենք ու արթնանանք, կպարզվի, որ անդամակցելու ենք Շանհայի միությանը: Հրաշալի գաղափար է: ՀՀ կառավարությունը, ի հեճուկս 2013-ի իր գործունեության խորհրդարանի հաստատած ծրագրի, իրադարձությունների զարգացման բերումով այժմ մանրադիտակով ու խոշորացույցով ուսումնասիրում է գլոբուսը` որոնվում են միություններ: Տնտեսական, քաղաքական, ռազմական: Միով բանիվ` այլընտրանքային:
-
13.09.2013|
00:15
Չնայած պնդումներին, թե Մաքսային միության ճամփան «դժվար է, երկար», ու հնարավոր է նույնիսկ «տեղ էլ չհասնենք», այնուհանդերձ, փաստն արդեն կայացած, հայտարարությունն արված է:
-
12.09.2013|
13:43
Լավ պատկերացնելու համար, թե այսօր ինչ տեղ է գրավում Հայաստանը Ամերիկայի և Ռուսաստանիաշխարհաքաղաքական ու ռազմաստրատեգիական պլաններում, նախ փորձենք համառոտ անդրադառանալ երկու գերտերությունների հարաբերությունների զարգացումներին:
-
11.09.2013|
19:24
Լոկալ մինի միտինգները շարունակվում են. Մաքսային միությանը դեմ քաղաքացիների տարբեր խմբեր իրենց բողոքն են արտահայտում, ինչը մեր երկրում արգելված չէ, մարդու իրավունքների շրջանակներում լիովին տեղավորվող գործընթաց է։ Սակայն անհասկանալի է մեկ բան՝ բողոքողներն ի սրտե՞ են բողոքում, թե՞ ինչ-ինչ ՀԿ-ների թելադրանքով։
-
10.09.2013|
01:10
Մի քանի տարբերակներ, որոնցից կարող եք ընտրել Ձեր ցանկացածը:
1.Դուք չեք ցանկանում ամուսնանալ, բայց Ձեր ունեցվածքը (ասենք, անշարժ գույքը` բնակարանը) չափազանց պետք է մեկին, ով ուղղակի պարտադրում է Ձեզ:
-
10.09.2013|
01:08
Կան քաղաքական գործիչներ, որ ամեն գնով ձգտում են մնալ քաղաքականության մեջ։ Նրանք, մեղմ ասած, թքած ունեն, թե իրենց չկշռադատված քայլից հետո ինչ վիճակում կհայտնվի երկիրը: Նրանց միայն մի բան է հետաքրքրում՝ սեփական հավակնությունները: Նրանք շարժվում են սկզբունքով: Ցավով պետք է նշեմ, որ այդպիսի գործիչներից է նաև ՀՀ առաջին նախագահը: Մարդ, ով այդպես էլ չհասկացավ, որ Մահաթմա Գանդիի կերպարը իր համար պետք է լիներ ընդօրինակման առարկա:
¦Ã„‚‚ÂĽ /1340287061" rel="nofollow">Հասարակություն